HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հենրիխ Մխիթարյանն ու Վարդան Բիչախչյանը տարվա լավագույններն են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հավաքելով 245 միավոր` Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և վեցերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:

56 միավորով երկրորդ տեղն զբաղեցրել է պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ում անունը 17 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

45 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ֆուջեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ում անունը 11 անգամ նշվել է երկրորդ, 12 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները:

Հավաքելով 154 միավոր՝ 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի»  գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ում անունը 17 անգամ նշվել է առաջին, 22 անգամ՝ երկրորդ, 3 անգամ՝ երրորդ հորիզոնականում

122 միավորով երկրորդ հորիզոնականն զբաղեցրել  է Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ում անունը 21 անգամ նշվել է առաջին, 3 անգամ՝ երկրորդ և 8 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

59 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի  և Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, ում անունը 2 անգամ նշվել է առաջին, 11 անգամ՝ երկրորդ, 16 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter