HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը որոշել է դիմել Սահմանադրական դատարան

Կառավարությունը որոշել է դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, ինչպես նաև 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Նշված կետերն իրավակիրառական պրակտիկայում տարաբնույթ և հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս։

Խոսքը վերաբերում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծմանը` աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Միաժամանակ, ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ։ Առկա օրենսդրական խնդրի վերջնական լուծումն ապահովելու և հիշյալ օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը ձևավորելու նպատակով անհրաժեշտ է դիմել ՀՀ սահմանադրական դատարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter