HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ տարածքում առկա են դժվարանցանելի եւ փակ ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Ախուրյան-Գյումրի-Վանաձոր (միակողմանի), Բերդ-Ճամբարակ, Զարինջա-Ցամաքասար, Մաստարա-Ծաղկասար, Ապարանի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Չայնիի ոլորաններին, Քաղսի-Հրազդան, Հրազդան-Հանքավան, Սյունիքի, Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհներին և Անիի տարածաշրջանի  միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ  քաղաքներում և Ախուրյան գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ տարածքում ավտոճանապարհների մասին թարմ տեղեկատվությունը յուրաքանչյուր ժամը մեկ տեղադրվում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում հետևյալ հղումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter