HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը են Վարդենյաց լեռնանցքը փակ են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, Գյումրի-Ամասիա, Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Լանջիկ, Գյումրի-Ջաջուռ, ինչպես նաև Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները:

Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter