
Որոշ ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի և Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհները:
Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում, Սյունիքի մարզի Սիսիան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Ստեփանավան, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքներում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արարատի մարզում տեղում է թույլ ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է: Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Չայնիի ոլորաններին մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Մեկնաբանել