HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ են Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, տեղացած առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության  պատճառով փակ են Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները: 

Նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Իր հերթին ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Գյումրի-Թալին, Գյումրի-Արագածավան ավտոճանապարհները:

Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Կոտայքի մարզի Աբովյան, եղվարդ, Չարենցավան, Հրազդան,  Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter