
Մինչ Հովիկ Աբրահամյանը Դուբայում էր…
Մինչ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հանգստանում էր Դուբայում, նրա համար աշխատասենյակ են պատրաստել: «Պատգամավոր Հովիկ Աբրահամյան» ցուցանակով աշխատասենյակը գտնվում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակի դիմաց:
Հովիկ Աբրահամյանի շարքային պատգամավոր դառնալուց հետո այժմ պատգամավորներին հուզում է ԱԺ հաջորդ նախագահի ու տեղակալի հարցը: Նախագահի դեպքում ՀՀԿ-ն կարծես թե կողմնորոշվել է և առաջադրելու է ներկայիս փոխխոսնակ Սամվել Նիկոյանի թեկնածությունը:
Կուլիսներում արդեն շրջանառվում է փոխխոսնակի ամենահավանական թեկնածուի անունը' ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանով: Թեև նա հրաժարվում է ընդունել, որ նման առաջարկ է ստացել, սակայն ասվում է, որ առաջիկա քառօրյայի ժամանակ նա կընտրվի ԱԺ փոխնախագահ:
Սկզբում շրջանառվում էր պատգամավոր Հերմինե Նաղդալյանի անունը, սակայն, ըստ լուրերի, ՀՀԿ-ն հրաժարվել է նրա թեկնածությունն առաջադրելու մտքից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել