Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Հայաստանի և Վրաստանի նախագահները երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նախատեսվում է նաև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ Թբիլիսիում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Սուրբ Էջմիածին եկեղեցի և հանդիպում կունենա Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել