HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Կիրակոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Խորվաթիայի նախագահին

Դեկտեմբերի 1-ին համատեղության կարգով Խորվաթիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն (նստավայրը՝ Վիեննա) իր հավատարմագրերը հանձնեց Խորվաթիայի Հանրապետության նախագահ տիկին Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Նախօրեին՝ նոյեմբերի 29-ին և 30-ին, դեսպան Կիրակոսյանը հանդիպումներ ունեցավ Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության գլխավոր քարտուղար տիկին Զդրավկա Բուշիչի, քաղաքական դեպարտամենտի ղեկավար պարոն Գորդան Բակոտայի և ռազմավարական ու անվտանգության խնդիրների դեպարտամենտի ղեկավար պարոն Սինիշա Յուրիչի հետ և քննարկեց հայ-խորվաթական օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը քննարկվեցին նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը շարունակելու, տնտեսական, կրթական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցությունը խթանելու հեռանկարները: Հատուկ անդրադարձ կատարվեց միջազգային կառույցներում՝ ԵԱՀԿ-ում, ԵԽԽՎ-ում և ՄԱԿ-ի մարմիններում, փոխգործակցության սերտացման հնարավորություններին: 

Զագրեբում դեսպան Կիրակոսյանը հանդիպումներ ունեցավ նաև Խորվաթիայում ՀՀ պատվո հյուպատոս պարոն Վեդրան Բուրատովիչի ու խորվաթահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ կապերին առնչվող հարցեր:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter