HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Կոմպլեմենտարության վերջը

Կրեմլի վերջնագիրը Հայաստանի իշխանություններին

Մեր ունեցած հավաստի տվյալներով` կատարյալ լարված ու ցայտնոտային վիճակ է իշխանական ամենավերին էշելոնում: Կրեմլն ուղղակի վերջնագիր է ներկայացրել Հայաստանի իշխանություններին: Կամ Հայաստանը պետք է միանա նոր կազմավորվող Եվրասիական միության գործընթացներին, կամ վերջնականապես կտրի հույսերը Ռուսաստանի կողմից քաղաքական ու տնտեսական որևէ աջակցությունից: Կամ` կամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը չի կարող մտնել միասնական մաքսային միության մեջ, քանի որ ընդհանուր սահման չունի այն ստորագրած երկրների հետ, ապտակի պես խիստ հակադարձվել է Կրեմլի կողմից: Իսկ Հայաստանը սահման ունի՞ Եվրամիության անդամ երկրների հետ, որ ուզում է միանալ նրանց, հարց է ուղղել Մոսկվան:

2012 թ. արդեն գործելու է միասնական տնտեսական տարածքի կոնցեպցիան, իսկ 2015-ին նախատեսվում է Եվրասիական միության վերջնական ձևավորումը: Պուտինը ժամանակ չունի լսելու մեր տվայտանքները: Կամ Հայաստանն իրենց հետ է, կամ` իրենց ծրագրերից դուրս:

Մոսկվան հստակ հասկացրել է, որ Հայաստանը պետք է վերջ տա կոմպլեմենտար խաղերին: Չանսալ Կրեմլի պահանջին` հղի է քաղաքական լուրջ վտանգներով: Առաջիկայում խորհրդարանական ու նախագահական ընտրություններն են: Մոսկվան այնպես կխառնի խաղաքարտերը, որ մեր «կոմպլեմենտարիզմից» հետք էլ չի մնա: Ի՞նչ անել...

Իշխանությունները ցայտնոտում են...

Տխուր է, պարոնայք, էս ենք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter