ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչը՝ ԱԳՆ-ում
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին (Philippe Lefort):
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի Հայաստան այցելության եւ անցյալ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին:
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը հանգամանալից քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Բանակցությունների օրակարգում են եղել նաեւ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման հետ կապված հարցերը: Այս առումով նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հակահայկական եւ ռասայական խտրականության քարոզչության վրա: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել