HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Նոր Կյանք գյուղում. 1 զոհ, 1 վիրավոր

Նոյեմբերի 26-ին «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Կյանք գյուղի կենտրոնական փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ նույն հատվածում կայանված մեկ այլ «ԳԱԶ-31029»-ի:

Պատահարի հետևանքով երկրորդ «ԳԱԶ-31029»-ի ուղևորը՝ 23-ամյա Կարեն Վարդանյանը, տեղում մահացել է, իսկ 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց:

Վթարից հետո «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի:

Նույն օրը ոստիկանություն է ներկայացել 37-ամյա Բագրատ Գրիգորյանն ու հայտնել, որ «Ֆոլկսվագեն Տուառեգ» ավտոմեքենան պատկանում է իրեն, որը վթարի պահին վարել է ինքը:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter