HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այրվել է ավելի քան 90 տոննա կարտոֆիլ և 8 տոննա ցորեն

Նոյեմբերի 25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ծաթեր գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ.Վիրաբյանին պատկանող մթերային պահեստի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այրվել են մթերային պահեստի տանիքը՝ 600 քմ մակերեսով, պահեստում կուտակված 90 տ կարտոֆիլ և 8 տ ցորեն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքի Գառնի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շուկայում, այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Թ.Պետոյանին պատկանող չգործող շուկայում այրվել են պահեստային մասի տանիքը՝ 60 քմ, ներսի հարդարանքը՝ 30 քմ մակերեսով, ներսում կուտակված 400 կգ կարտոֆիլ և հարակից պահեստի տանիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter