HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 զոհ և վիրավոր՝ հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1500 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 20-ին, 22-ին և 23-ին, որոնց ընթացքում բացի ավտոմատ զինատեսակներից, հակառակորդը բավականին մեծ հաճախականությամբ կիրառել է նաև հեռահար դիպուկահարային հրացաններ: Անցած 7 օրերի ընթացքում, միայն «СВД», «Սև նետ» և «Իստիգլալ» դիպուկահար հրացաններից, ադրբեջանական կողմն արձակել է մոտ 250 թիրախային կրակոց:

Ադրբեջանական զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած վերոնշյալ նախահարձակ գործողությունները մեկ անգամ ևս փաստում են, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլև նպատակային քայլեր է ձեռնարկում շփման գծում լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր ընթացիկ և հետագա գործողություններում լինել ավելի կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք:

Հարկ է ընդգծել, որ միայն անցած շաբաթվա ընթացքում, ի պատասխան նոյեմբերի 19-ին և 20-ին առաջնային գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ի կրած երկու զինվորի կորստի, հայկական կողմը, ինչպես և նախապես զգուշացրել էր, դիմել է պատժիչ գործողությունների: Ըստ ՊԲ հետախուզության տվյալների, նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են մինչև 7 զոհ և վիրավոր:

Ակնհայտ է, որ ներքաղաքական և ներհասարակական ընդվզումներից երկիրն ու սեփական զինուժը զերծ պահելու համար, պաշտոնական Բաքուն ձեռնպահ է մնում վերոնշյալ փաստերը հրապարակավ ներկայացնելուց: Սակայն ըստ հավաստի աղբյուրների, տվյալ երկրի իշխանությունները կատարվածի շուրջ պաշտպանության նախարարությունից պահանջում են կոնկրետ պարզաբանումներ և բացատրություններ:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Մեկնաբանություններ (4)

Վահե-2010
Hay mard-իք, իմացեք, որքան շատ քննադատեք այնքան ավելի ուժեղ կդառնա մեր բանակը: Թե կարծում եք ավելի լավ է լռենք ու չտեսնելու տանք մեր բանակ թափանցած համատարած կաշառակերությունը ու անմեղ զինվորների սպանությունները, ,,ինքնասպանությունները,, և այլ ,,թերությունները,, :
yevs mi hay mard
դրսում տաք տես գտածները ինչ հաճախ ու հաճույքով են խոսում Հայրենիքում տիրող անարդարություններից, էտքան սիրտներտ ցավումա եկեք ստեղ ապրեք ու թե կարող եք ինչ որ բան էլ դեպի լավը փոխեք, եթե չեք գալու ուրեմն ձեններտ կտրեք վեր ընգեք տեղներտ, ձեր քննադատությունները մի մետաղադրամի արժեք էլ չունեն:
agarakci
aj paxstakan warazsjuni es in4es,ete etkan heshta ari duel caraji.in4es datark gluxt mtcnum mardkanc arac surb gorci me4
parz hay mard
Հենց այդպես էլ պետք է անել, առանց շեփորահարելու, թե չէ այս անապատի հորդաներից եկած լկտի բաշի բոզուկները մարդկային լեզու չեն հասկանում, և այնպիսի մարդկային արժեքներ ինչպիսին են, խիղճ, գութ, ներողամտություն իրենց համար անծանոթ ու խորթ արժեքներ են կամ այլ կերպ են ըմբռնում ու մեկնաբանում։ Մենք դարեր շարունակ այդ սխալը կատարել ենք և դրա դառը պտուղները քաղել ՝ չհասկանալով մեր գործած բուն սխալը։ Վկա՝ Մեծ ԵՂԵՌՆԸ, որն արդյունք էր նաև մեր շարունակական սխալների։ Այժմ ժամանակն է այդ արմատական սխալը շտկելու, որպեսզի եթե ոչ այսօր, ապա անպայման վաղը մեր բոլոր հարևանները պարտադրված մեզ հետ հաշվի նստեն։ Մենք կարող, պոտենցյալ ունեցող ու հարգանքի արժանի ազգ ենք, այդ մենք աշխարհի չորս ծագերում հազար անգամ ապացուցել ենք։ Սա թող չհնչի իբրև սին պարծանք, այլ՝ կատարված փաստի արձանագրում։ Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում և բոլոր ազգերի հետ խաղաղ ապրելու բարի կամքը մեր մտքի, սրտի ու հոգու մեջ դաջված է հազարամյակներ շարունակ։ Սակայն մեզ վրա մատ թափ տվողի թևն արմատից պիտի կտրենք, առանց հապաղելու կամ վարանելու։ Այլևս բավական է, մեր ազգի վերելքի ժամանակը շատ մոտ է։ Աոաջ ԱՍՏՎԱԾ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter