HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արայիկ Խանդոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կրկին բավարարել է քննիչի՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կալանքի երկարացման միջնորդությունը՝ մերժելով նրա պաշտպանների` գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Արայիկ Խանդոյանը դեռևս անազատության մեջ կմնա մինչ հունվարի 30-ը։

Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանը «Հետք»-ին մանրամասնեց, որ քննիչի միջնոդության բավարարման հիմքում կրկին դրվել է այն հանգամանքը, որ կա հիմնավոր կասկած, որ Խանդոյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի գործի քննությանը, փախուստի կդիմի։

Փաստաբանը հավաստում է, որ այլ որոշում չէին էլ սպասում, քանի որ սա քաղաքական հետապնդում և որոշում է։ Նրա խոսքով՝ կալանքը երկարացնելու միջնորդության բավարարման հիմքում դրվել են «նույն շաբլոնյանի որոշումները», ինչպես՝ առաջին ատյանի դատարանի որոշման մեջ։

«Խանդոյանը դատարանում հայտարարեց, որ կեղտն են մաքրել, ամեն ինչ արել են հանուն մեր պետության։ Ասաց՝ շատ կցանկանայի գայի դատական նիստին, և այն իրական դատարան լիներ, ոչ Բ-26-ից հսկվող դատարան, որը արդար դատավճիռ չի կայացնում»,-ասում է Կարագյոզյանը։

Գործով պաշտպանները ևս հաստատում են Խանդոյանի՝ դատարանում հնչեցրած այն պնդումը, որ իրականում այս որոշումը նախագահական նստավայրի կողմից գրված է եղել, և դատավորը միայն նրա ներքո ստորագրել է։

Հավելենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter