
Վարչապետը հանձնարարականներ տվեց
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի մեկնարկին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց ֆինանսների և արդադարադության նախարարության մասնագետների ներգրավմամբ բանակցել «ՍեքյուրիթիԴրիմ» ՍՊԸ-ի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված այդ ընկերության գործառույթները՝ այդ թվում ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական կառույցներին։
Վարչապետը երկրորդ հանձնարարականով ֆինանսների և արդարարադության նախարարներին հանձնարարեց աջակցել Երևանի քաղաքապետին, բանակցել «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված, այդ ընկերությունների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը անցնեն համայնքային կառույցներին։
Վարչապետը նաև ոստիկանության պետին հանձնարարեց մինչ նոյեմբերի 30-ը կառավարությանը ներկայացնել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ։ Ինչպես նաև պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ՝ վճարովի ավտոկայանատեղիի ծառայությունների ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման ուղղությամբ։
Կարեն Կարապետյանի չորրորդ հանձնարարականն ուղղված էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, որով նախարարը 25-օրյա ժամկետում պետք է ներկայացնի վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցում ապահովելու անհրաժեշտ գործելակազմի ներդրման առաջարկություններ, ինչպես նաև ոստիկանության պետի հետ համատեղ ներկայացնի առաջարկություն՝ վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիներին պատշաճ իրազեկման գործուն մեխանիզմների կատարելագործման մասով։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել