HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Արփինե Դալալյանն արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի

Մալայզիայի Փենանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր հերթական մեդալն է նվաճել:

17-ամյա Արփինե Դադալյանը աղջիկների 69+ կգ քաշայինների պայքարում ցուցադրել է երրորդ արդյունքը: Այս մասին տեղեկանում ենք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Երկամարտում Դալալյանի արդյունքը, ի համեմատ ոսկե եւ արծաթե մրցանակակիրների ցուցադրած արդյունքների, այնքան էլ բարձր չի եղել: Չեմպիոն Հույբինգ Սոնգի (Չինաստան) եւ փոխչեմպիոն Սյոն Մի Լիի (Կորեա) գրանցած՝ համապատասխանաբար 259 եւ 253 կիլոգրամների ֆոնին Արփինեի գրանցած 220 կգ արդյունքը բավականին համեստ է: Ընդ որում, հայ ծանրորդուհին ընդամենը անձնական քաշի արդյունքում է շրջանցել չորրորդ տեղը զբաղեցրած լեհ Մագդալենա Կարոլակին: Արփինեն Մագդալենայից 10 կիլոգրամով ավելի թեթեւ է:

Պոկում վարժությունում Արփինեն գրանցել է 93, իսկ հրումում՝ 127 կիլոգրամ արդյունք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր