
Նախարարությունը վթարված ավտոբուսի ոչ կանոնավոր լինելը ենթադրել է իր չտրամադրած թույլտվությամբ
«Քանի որ այդ տրանսպարոտային միջոցին մենք չենք տրամադարել կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողի թույլտվություն, ապա այն իրականացրել է ոչ կանոնովոր ուղեւորափոխադրում»,-նշում է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը։
Պարզվում է, որ նախարարության համար հոկտեմբերի 14-ին ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարի ենթարկված «Մերսեդես» մակնիշի «50AA515» համարանիշով ավտոբուսի ոչ կանոնավոր ուղեւորափոխադրման հանգամանք է հանդիսացել այն, որ այդ ավտոբուսը նախարարությունից ուղեւորափոխադրման թույլտվություն չի ստացել։
Մեր այն դիտարկմանը, թե յուրաքանչյուրն իր միկրոավտբուսով, ցանկացած պահի կարո՞ղ է առանց թույլտվության ուղեւորափոխադրումներ իրականացնել՝ Մելքոնյանը պատախանել է, որ առանձին խմբերի մեկանգամյա փոխադրում կարող է իրականացնել։
Թե ինչ հաճախականությամբ է այդ ավտոբուսը ուղեւորափոխադրումներ իրականացրել՝ նախարարությունում տեղյակ չեն։
«Այսինքն՝ եթե փոխադրողը չի իրականացնում կանոնավոր փոխադրում, ապա իրականացնելով ոչ կանոնավոր փոխադրում՝ միեւնույնն է պարտավոր է պահպանել օրենքի հիմքով սահմանված պահանջները, այն է՝ փոխադրողների հետ ունենալ պայմանագիր, առանձին խմբի ուղեւորներին տեղափոխել A կետից B կետ եւ հետ վերադարձնել»,-նշում է նա։
Մելքոնյանը շեշետում է, որ եթե ուղեւորը նպատակահարմար է գտնում այդ միկրոավտոբուսով տեղափոխվել, ապա նախարարության տեսչական մարմինը պարտավոր չէ ստուգել այդ ավտոբուսի տեխնիկական հատվածը։
Հարցին, թե այդ պարագայում ցանկացած միկրոավտոբուս կարո՞ղ է շրջանցել նախարարության թույլտվության պահանջը, բաժնի պետը պատասխանոել է, որ կարող է շրջանցել, սակայն դա չի նշանակում, որ խախտել է ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, որն է՝ ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղևորների նույն խմբի նշանակման վայր եւ (կամ) վերադարձի ուղղությամբ փոխադրումների կազմակերպման միջոցով, փոխադրման երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը եւ չվացուցակների կազմումը, ըստ ճանապարհակլիմայական պայմանների, իրականացնում է փոխադրողը, ինչպես նաեւ պատվերների ձեւակերպումը եւ փոխադրումների կազմակերպումն ու սպասարկման ռեժիմը յուրաքանչյուր դեպքում սահմանվում են պատվիրատուի եւ փոխադրողի համաձայնությամբ եւ իրականացվում են փոխադրավարձի վճարման անդորրագրի հիման վրան նաեւ ոչ կանոնավոր միջպետական փոխադրումներ իրականացնող ավտովարորդի մոտ պետք է գտնվի ուղեւորների անվանացուցակը
Այն պնդմանը, որ ցանկացած տրանսպորտային միջոց ոչ կանոնավորի անվան տակ կարող է իրականացնել կանոնավոր ուղեւորափոխադրում, Մելքոնյանը ցանկացածը կոպիտ է դիտարկում, սակայն պարզաբանում է, որ բացթողում կա այդ մասով, այդ պատճառով օրենսդրական որոշ փոփոխությունների նախագծեր ներկայացվել են ԱԺ-ի հաստատմանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին), ՀՀ ԱԻՆ-ը ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
Նախնական տվյալներով՝ վթարի հետեւանքով մահացել է 5 անձ, որոնցից 3-ը ազգությամբ ռուս են՝ ՌԴ քաղաքացի, 2-ը՝ ՀՀ քաղաքացի՝ ազգությամբ հայ, որոնցից 1-ը վարորդն է:
Հավելենք, որ դեպքի առթիվ ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։
Մեկնաբանել