HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորների

Նախագահ Սերժ Սարգսյանի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 29-ի հրամանագրով Մհեր Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:

Հոկտեմբերի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել Արսեն Մկրտչյանին:

Դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Արման Մկրտումյանն ընդգծել է, որ նրա աշխատանքային փորձառությունը, հմտություններն ու մարդկային որակը բավարար են դատավորի պարտականությունները գերազանց իրականացնելու և դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու համար:

Նույն օրը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Վարչական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նորանշանակ դատավոր Մհեր Պետրոսյանին նշելով, որ նորանշանակ դատավորի մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը կնպաստեն, որ նա պատշաճ մակարդակով կիրականացնի արդարադատություն՝ բարձր պահելով դատավորի կոչումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter