HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրենի հետ

Նոյեմբերի 23-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է  ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրեն Սուլեյման Ալ-Հերբիշի հետ:

Ողջունելով Արման Կիրակոսյանին` Գլխավոր տնօրենը ներկայացրել է Միջազգային զարգացման հիմնադրամի նպատակները, գործունեության ոլորտները, անդրադարձել է Հայաստանի հետ արդեն իրականացված ծրագրերին, ինչպես նաեւ առկա համագործակցության զարգացման հեռանկարներին: 

Դեսպան Կիրակոսյանն գոհունակություն հայտնեց կազմակերպության հետ համագործակցությամբ եւ ընդգծեց հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի դերն ու կարեւորությունը Հայաստանի համար: ՀՀ Կառավարության անունից նա շնորհակալություն հայտնեց Գլխավոր տնօրենին Հայաստանին ցուցաբերած աջակցության եւ տրամադրված վարկերի համար:

Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները եւ իրենց հետաքրքրությունը հայտնեցին նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցում:

Մեկնաբանություններ (1)

GAGIK
ERB MI AZNIV ISHXANAVOR ES TESNUM I DEMS A.KIRAKOSYANI URAXANUM ES ,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter