HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀՀ միջազգային պահուստներն օգոստոսին աճել են

Այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ համախառն միջազգային պահուստները կազմել են 1 մլրդ 703.5 մլն դոլար։ Նախորդ ամսվա համեմատ պահուստներն ավելացել են 115 մլն դոլարով կամ 7.2%-ով։ Միևնույն ժամանակ, պահուստների ներկա մակարդակը դեռևս զիջում է տարեսզբին գրանցված մակարդակին։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։ 

Օգոստոսի աճը համեմատաբար զգալի է վերջին մեկ տարվա կտրվածքով։ Այդ ընթացքում նման տեմպերով աճ գրանցվել է  նախորդ տարվա դեկտեմբերին։ 

Սակայն միջազգային պահուստների աճին զուգահեռ, աճել է նաև պետական պարտքը։ Հիշեցնենք, որ պահուստների գլխավոր նպատակներից է պետական պարտքի սպասարկումը: 

Պետպարտքը միայն օգոստոսին ավելացել է ավելի քան 100 մլն դոլարով և մոտեցել 5.5 մլրդ դոլարի սահմանագծին։ 

Վերադառնալով պահուստներին՝ վերջին մեկ տարում պահուստների ամենաբարձր մակարդակը գրանցվել է նախորդ տարվա դեկտեմբերին, ամենացածրը՝ այս տարվա մայիսին։


Create line charts

Այս տարվա օգոստոսի դրությամբ ՀՀ միջազգային պահուստների 1 մլրդ 703.2 մլն դոլարը կազմել են արտաքին ակտիվները (ազատ փոխարկելի արժույթով)։ Հայաստանի միջազգային պահուստներում ոսկի չկա։ Հիշենենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ միջազգային պահուստները նվազել են շուրջ 59 մլն դոլարով: Նվազումն, ինչպես պարզաբանել է ԿԲ-ն, հիմնականում պայմանավորված է եղել շուրջ 46 մլն դոլարին համարժեք արտաքին պարտքի սպասարկման ծախսերով և Կենտրոնական բանկում ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների շուրջ 116 մլն դոլարին համարժեք կրճատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter