
Սմբատ Բարսեղյանի կալանքը ևս երկարացվեց երկու ամսով
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը և մերժեց նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
«Քննիչը կալանքը երկարացնելու հիմքում դրել էր Սմբատ Բարսեղյանին մեղսագրվող հանցագործության ծանրությունը։ Ասաց՝ Բարասեղյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի քննությանը և կթաքնվի նախաքննական մարմիներից»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբանի հաղորդմամբ՝ Բարսեղյանը միացել է պաշտպանի առարկություներին և դատարանին հայտնել, որ ՊՊԾ գունդ մուտք գործած բժիշկներին իրենք պատանդության մեջ չեն պահել։
Հիշեցնենք՝ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Մեկնաբանել