
Աղջիկներն ու Հայկազը ձերբակալվել են
Թմրանյութեր իրացնելու կասկածանքով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողներն օրերս բերման են ենթարկել 31-ամյա Ամալյա Ղարիբյանին, որի մոտ հայտնաբերվել է «սուբոտեքս» տեսակի 5, իսկ բնակարանի զննությամբ` 6 դեղահաբ:
Ամալյան հայտարարել է, որ նշված հաբերը ձեռք է բերել 23-ամյա Գոհար Բաբասյանից` վաճառելու նպատակով:
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել 33-ամյա Հայկազ Գ.-ն: Նա խոստովանել է, որ դեղահաբերը տարբեր ժամանակահատվածներում գնել է Գոհարից և Ամալյայից»,- հաղորդում են ոստիկանության լրատվության վարչությունից՝ նշելով, որ հիշյալ 3 անձինքն էլ ձերբակալվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել