
ԿԳ նախարարը բուհերի ղեկավարներին հանձնարարել է վճարել ուսանողների կրթաթոշակները
Արձագանքելով լրատվամիջոցների այն տեղեկությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում չի վճարվել ուսանողների կրթաթոշակները, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հանձնարարել է բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին շտապ կարգավորել խնդիրը, և վաղվանից ուսանողները կստանան իրենց կրթաթոշակները:
Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ պետական բուհերի բոլոր ռեկտորներին`ուսանողների կրթաթոշակների ուշացումները բացառելու վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել