
Կաքավաձորում ընտրողների կեսից ավելին մասնակցել է քվեարկությանը
Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում գյուղապետի եւ ավագանու ընտրություններ են այսօր: Համայնքն ունի 780 ընտրող, որոնցից 434-ն արդեն քվերակել է 15:00-ի դրությամբ: Գյուղապետի թեկնածուները երեքն են՝ Հայկ Բաղդասարյան, Մհեր Մուրադյան, Սերյոժա Մուրադյան, որոնցից առաջին երկուսն ինքնառաջադրված են, իսկ երրորդը, որը գործող գյուղապետն է 1999-ից, ՀՀԿ-ի թեկնածուն է: Ավագանու անդամների 5 տեղի համար պայքարում է 7 թեկնածու:
Հանձնաժողովի նախագահ Նունե Սարգսյանը («Ժառանգություն») մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրախախտումներ չեն գրանցվել, ցուցակների անճշտություններ նույնպես չեն գրանցվել, ընթացքը խաղաղ է:
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել