
Ուջանի տեղամասերում հակադիր պատկեր է
Արագածոտնի մարզի Ուջանի 15/1 ընտրատեղամասում, որը տեղակայված է գյուղի մշակույթի տանը, համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրություններն այս պահին անցնում են բավականին հանգիստ: Ընտրողների ակտիվություն չի նկատվում:
Հանձնաժողովի նախագահ Կարինե Մկրտչյանը (ՀՅԴ) «Հետքի» հետ զրույցում նշեց, որ 1058 ընտրողներից 12:30-ի դրությամբ ընտրության մասնակցել է 450 հոգի: Կ. Մկրտչյանի փոխանցմամբ՝ այս ընթացքում որեւէ խախտում չի եղել, ցուցակների հետ կապված անճշտություններ չկան:
Նկատենք, որ ի տարբերություն գյուղի դպրոցում տեղակայված 15/2-ի տեղամասի՝ այս մեկում կուտակումներ չկան: Սակայն այս տեղամասում նույնպես զույգերով քվեարկելու դեպքեր արձանագրեցինք, ինչից հետո միջամտեց Կ. Մկրտչյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել