Հիմնանորոգվել է Լոռու մարզի տասը համայնքներն իրար կապող ավտոճանապարհը
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ՝ ավարտվել են Լոռու մարզի Ագարակ-Յաղդան-Կողես-Մղարթ-Արևածագ-Կարմիր Աղեկ-Ծաթեր-Այգեհատ-Արդվի-Օձուն ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Հիմնանորոգված ճանապարհահատվածը Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման (Մ-3) միջպետական նշանակության ավտոճանապարհը կապում է Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների համայնքների, միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի, ինչպես նաև Ստեփանավան և Ալավերդի քաղաքների հետ։
Ճանապարհի երկարությունը կազմում է շուրջ 39,6 կմ: Ներդրվել է մոտ 3 միլիարդ 476 միլիոն դրամ: Շինարարությունն իրականացրել են «Ճանապարհ», «Արգիշտի-1» և «Խաչհար» ընկերությունները, իսկ տեխնիկական հսկողությունը՝ գերմանական «Կոքս Քոնսալթ» ընկերությունը:
Գերմանական «Կոքս Քոնսալթ» ընկերության տեխնիկական հսկողության խմբի ղեկավար Կնուտ Մյուլլերը նույնպես ընդգծել է, որ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները բարձր մակարդակով են արված:
ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ այսօր մեկնարկել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհի վերականգնման շինարարական աշխատանքների ընթացքում տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի արդեն իսկ հիմնանորոգված Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի - Վրաստանի սահման և Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով:
Լուսանկարը եւ նյութի աղբյուրը՝ mtc.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել