HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Ռումինիա խաղի տոմսերն այսօրվանից վաճառքում կլինեն

Հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպման տոմսերն այսօրվանից վաճառքում են: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից եւ Խանջյան 27 հասցեում գտնվող «Հյումել» խանութից:

Մարզադաշտի Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, իսկ հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

Վաճառքում են լինելու միայն հատուկ բար-կոդերով տոմսեր, որոնց վրա նաեւ նշվելու է «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրված պտտադռների համարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter