Բռնցքամարտիկներն ու ծանրորդներն այսօր դուրս կգան մրցասպարեզ
Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը, Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկները և ծանրորդները:
Նախ, իրենց մեկնարկային մենամարտերը կունենան Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը: Նրանք կմեկնարկեն տեղական ժամանակով` 11:30-ին և 12:30-ին: Այնուհետև մրցասպարեզ դուրս կգա աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը (69 կգ քաշային կարգ):
Եվ տեղական ժամանակով ժամը 19:00-ին մեդալների համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել