HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանան մրցաշարի A խմբի հանդիպումները: Այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացնի ֆուտզալի Հայաստանի կրկնակի չեմպիոն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: ՀՊՏՀ թիմի մրցակիցները կլինեն Կիպրոսի «Հապոել»-ը, Շվեյցարիայի «Ֆուտզալ մանիակս»-ը եւ դանիական «Գենտոֆտե» թիմերը: Մասնակցող թիմերից յուրաքանչյուրն իր երկրի գործող չեմպիոնն է և բավականին բարձր դիրք ունի ֆուտզալի համաշխարհային վարկանիշավորման աղյուսակում:

Խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր է եղել ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցության արդյունքում: Խաղարկության կազմակերպմանն աջակցում են ՀԵՀ-ը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:

Տոմսերի իրացմամբ, ինչպես նաեւ այլ կազմակերպչական հարցերով զբաղվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Լուսանկարը՝ rsports.ru կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter