Սարգսյանը լուծարում է ԱԱԽ աշխատակազմը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կարգադրություն է ստորագրել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը լուծարելու մասին, միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով ՀՀ նախագահի 2008 թվականի օգոստոսի օգոստոսի 25-ի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» ՆԿ-139-Ն կարգադրությունը։
Սարգսյանը նախագահի աշխատակազմի ղեկավարին եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանին կարգադրել է մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը հաստատման ներկայացնել ԱԱԽ քարտուղարության կանոնադրությունը և կառուցվածքը՝ հարակից այլ իրավական ակտերի նախագծերի հետ միասին: Իսկ կառավարությանը կարգադրել է ԱԱԽ քարտուղարի հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ լուծարման արդյունքում կրճատվող քաղաքացիական հատուկ ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համար:
Սույն կարգադրությունը ուժի մեջ կմտնի օգոստոսի 20-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել