
Հանդիպում՝ Թեղուտի կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների հետ
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) 2016թ. հուլիսի 14-ին, ժամը 18:00-ին ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի Մշակույթի տան դահլիճում կազմակերպում է հանդիպում Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահագրգիռ հանրության ներկայացուցիչների (այսուհետ՝ Շահառուներ) հետ: Հանդիպմանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների ղեկավարները, գյուղապետարանների աշխատողներ և մշտական ու ժամանակավոր ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ, Ընկերության աշխատողներ, hայաստանյան և միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպանության մասնագետներ, հասարակական ակտիվիստներ, զանգվածային լրատվության միջոցների, պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության և պահպանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, ընկերության հնարավոր աշխատողներ, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ, հարակից համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ, Ծրագրի իրականացման տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփականատերերը և փաստացի օգտագործողները: Հանդիպումն անցկացվելու է բաց ձևաչափով, և դրան կարող են մասնակցել նաև Շահառուների այլ խմբերի ներկայացուցիչներ:
Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են.
Թեղուտի լեռնահանքային համալիրի բնապահպանական անվտանգությունը, 2016թ. առաջին կիսամյակում իրականացված բնապահպանական միջոցառումները
Ընկերության կադրային քաղաքականությունը
Այլ հարցեր:
Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2016թ. հունիսի 30-ից հուլիսի 30-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ այդ ժամանակահատվածում կարող եք ուղարկել նաև էլ. փոստով՝ [email protected] հասցեով:
Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մասնակցություն:
Գ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել