
Նոր երկրաշարժ՝ Վանի մոտ
Նոյեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:39-ին, Թուրքիայում՝ Վան քաղաքից 69 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 2-3 բալ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել