HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդիպել են

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երկօրյա այցով ժամանել է Վրաստան: Բաթումի օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի Հանրապետության վարչապետ Նիկա Գիլաուրին, որից հետո տեղի է ունեցել երկու երկրների կառավարությունների ղեկավարների երկկողմ պաշտոնական հանդիպումը: 

Ողջունելով Տիգրան Սարգսյանին՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ վաղը տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, և հույս հայտնել, որ այն կանցնի արդյունավետ մթնոլորտում: 

Տիգրան Սարգսյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ստեղծվել են հնարավորություններ համագործակցության ընդլայնման համար: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը և Նիկա Գիլաուրին շրջայց են կատարել Բաթումում:
Նոյեմբերի 19-ին կկայանա հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, ինչից հետո վարչապետը հանդիպում կունենա նաև Աջարիայի հայ համայնքի հետ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter