
Արմավիրին որակյա՞լ Հանրապետական է պետք
Հայաստանում բոլոր մարզպետներն էլ կուսակցական են եւ ընտրությունների ժամանակ նրանց գերխնդիրը իրենց կուսակցության համար ձայներ ապահովելն է: Մարզպետների թիրախում առաջին հերթին պետական օղակներն են, հատկապես` կրթական եւ առողջապահական ոլորտները:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ՀՀԿ-ի Արմավիրի մարզի պատասխանատուն է եւ նա էլ է ակտիվորեն կուսակցականացնում մարզը: Արմավիրում սկսել են կուսակցական դառնալ ուսուցիչներն ու համայնքապետարանի աշխատակիցները:
«Համատարած կուսակցականացման գործընթաց չկա: Ով կարդում է կանոնադրությունը եւ իր ցանկությամբ դիմում է, որ կարդացել է կանոնադրությունը, եւ իրենց մտքերն ու ցանկությունները, երազանքները համընկնում են դրա հետ, մենք կարո՞ղ ենք քաղաքացու դիմումը մերժել»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Մարզպետն ասում է, որ այնպես չէ, որ բոլոր դիմողներին անմիջապես կուսակցական անդամատոմս են տալիս: «Ինձ համար ոչ թե քանակը, այլ որակն է կարեւոր: Հիմնականում երիտասարդությունն է ՀՀԿ անդամ դառնալու համար դիմում` 20-52 տարեկան»,- ավելացրեց մարզպետը:
Մեկնաբանել