Վարչապետը 2 օրով մեկնում է Վրաստան
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան` մասնակցելու Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին, որը կանցկացվի Բաթումում:
Այցի շրջանակներում տեղի կունենա Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հանդիպումը: Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին կհաջորդի երկու վարչապետերի մամլո ասուլիսը: Տիգրան Սարգսյանը կհանդիպի նաև Բաթումի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վարդան Կարապետյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել