HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղեվորները՝ մոտ 60 հոգի, տեղափոխվել են

Այսօր` ժամը 03:07-ին, Հայաստանի փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզում` Թորոսգյուղ-Աշոցք ավ­տո­ճանապարհի 6-րդ կիլոմետրում, մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և թաղվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Տեխնիկայով դեպքի վայր են մեկնել «Աշոցքի Ճանշին» ՓԲԸ աշխատակիցները, որոնց կողմից կատարվել են ճանապարհի մաքրման և աղալցման աշխատանքներ. ճանապարհը երթևեկելի է:

Գյումրի քաղաքից դեպքի վայր մեկնած ավտոբուսով ուղևորները՝ մոտ 60 քաղա­քա­ցի, տեղափոխվել են Երևան քաղաք: Այս մասին հայտնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter