
Համմարբերգին մտահոգում է լրատվամիջոցներում բազմակարծության խնդիրը
ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը մտահոգ է հայաստանյան լրատվամիջոցներում, հատկապես հեռուստաեթերում բազմակարծության ապահովման հարցով: Նա Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ և քննարկել այդ հարցը: «Ահրաժեշտ է ապահովել բազմախոհություն, որպեսզի բոլորի ձայների լսելի դարձնեն»,- ասաց Համմարբերգը քիչ առաջ կայացած ասուլիսի ժամանակ:
Նա նաև տեղեկացրեց, որ իր այցի ընթացքում շոշափել է նաև «Ա1+» և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունները եթեր տրամադրման խնդիրը: Լրագրողների հարցին, թե ի՞նչ հետևություններ է արել ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարը այն հանգամանքի շուրջ, որ մինչ օրս «Ա1+» հեռուստաընկերությունը եթերում չէ, պատասխանեց, որ ՀՌԱՀ-ի նախագահի հետ քննարկել է եթեր ստանալու հայտերին, բալային համակարգին և չափանիշներին վերաբերող պահանջները: «Ես կարծում եմ, որ բազմախոհության սկզբունքը լրատվամիջոցներում պաշտպանված չէ: Գործող համակարգը այդ բազմախոհությունը չի երաշխավորում»,- ամփոփեց Թ. Համմարբերգը:
Մեկնաբանել