HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Քաղաքացիական նախաձեռնությունն առաջարկում է Քաշաթաղի շրջանում կառուցել նոր քաղաք

Ադրբեջանահայերի շրջանում ձևավորվել է քաղաքացիական նախաձեռնող խումբ, որը ցանկանում է Քաշաթաղի շրջանում կառուցել նոր` Բագարան քաղաքը: Այն զբաղեցնելու է շուրջ 20 ք/կմ տարածք և նախատեսված կլինի մոտ 100 հազար բնակչության համար:

Անվիճելի է ադրբեջանահայերի իրավունքը` ապրել ազատագրված տարածքներում, և անգամ Ադրբեջանը դա վիճարկել չի կարող: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Ադրբեջանի և Նախիջևանի փախստականների համագումարի նախագահության քարտուղար Մարիամ Ավագյանը և իրավաբան Անդրեաս Ղուկասյանը:

Մ. Ավագյանը նշեց, որ ավելի քան 20 տարի ադրբեջանահայ փախստականները զրկված են եղել իրենց միջավայրից, մշակույթից: Չնայած բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ իշխանությունները փորձել են զբաղվել այս խնդրով, սակայն փախստականների մի շարք հիմնախնդիրներ դեռևս մնում են չլուծված:

Փախստականներին չեն բավարարում այդ գործունեության արդյունքները: Նրանք պահանջատեր են Ադրբեջանից: Իսկ ադրբեջանահայերը բարձրացնում են ոչ միայն իրենց խնդիրները, այլև Ադրբեջանում խտրականության ենթարկված այլ ժողովուրդների հարցերը:

Ա. Ավագյանի խոսքերով` Ադրբեջանի ոչ ժողովրդավարական կառուցվածքը մեծ վտանգ է Կովկասի բոլոր ժողովուրդների համար: Փախստականները գտնում են, որ Ադրբեջանը պետք է հաշվի նստի այդ բոլոր ժողովուրդների հետ: Բացի այդ` ՀՀ իշխանությունները բարոյական, ազգային առումով են միայն պարտավորված օգնել փախստականներին, բայց նրանք չեն կրում իրավական, քաղաքական պատասխանատվություն:  Այդ պատասխատվության կրողը Ադրբեջանն է, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները, որոնք պետք է պաշտպանեն  փախստականների իրավունքները:  

Ա. Ղուկասյանը նշեց, որ քաղաքի ծրագիրը ներկայացվել է ադրբեջանահայերին, սակայն դեռ վաղ է բանկացություններ վարել ՀՀ կամ ԼՂՀ իշխանությունների հետ: Այն դեռևս հայեցակարգի փուլում է, քաղաքացիական նախաձեռնությունից պետք է դառնա կոնկրետ սուբյեկտ, որի համար անհրաժեշտ է առնվազն 6 ամիս: Ծրագրի համար անհարաժեշտ է շուրջ 3.5 մլրդ դոլար, որը պետք է ներդրվի 5 տարվա ընթացքում:  

Ա. Ղուկասյանը նշեց, որ սա նախ և առաջ տնտեսական ծրագիր է` շահավետության սզկբունքի հիման վրա: Այն պետք է իրականցվի ադրբեջանահայության շրջանում 20 տարվա ընթացքում ստեղծված ռեսուրսների հիման վրա: Նրանք արդեն ունեն ձևավորված տնտեսական էլիտա, կապիտալ: Այդ տնտեսական պոտենցիալը պետք է միավորվի այս ծրագրի շրջանակներում:

Ծրագրով նախատեսված է ստեղծել 300 արդյունաբերական նախագիծ` 20 հազար աշխատատեղի համար: Բացի այդ, պետք է իրականցի քաղաքաշինություն, մարդկանց տեղափոխում: Հետագայում քաղաքում ապրելու համար առաջարակ է արվելու ադրբեջանահայերին, և ցանակացողները կարող են տեղափոխվել:

Մ. Ավագյաի խոսքերով` արհեստական վերաբնակեցում չի լինելու, այլ ստեղծվելու է բարենպաստ քաղաքային միջավայր:  Ա. Ղուկասյանը հավելեց, որ քանի որ ՀՀ-ում ևս կա աշխատատեղերի հարց, այնտեղ կարող են տեղափոխվել նաև հայաստանաբնակները:

Բանախոսները նշեցին, որ ադրբեջանահայերը հիմանականում քաղաքաբնակներ են, տիրապետում են քաղաքային մասնագիտությունների, և նպատակահարմար է, որ նրանք ապրեն քաղաքում: Այժմ շարունակվում են սկսված հետազոտական, գնահատման աշխատանքները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter