
Սամվել Բալասանյանը զվարճացրեց պատգամավորներին
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի դիմումի ընթերցումից հետո այս քառօրյայի նիստերը վարում է ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը: Նա արդեն հասցրել է զվարճացնել պատգամավորներին:
Այսօր էլ վարելով նիստը` Սամվել Բալասանյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ ԱԺ «Բաց դռների» շրջանակում խորհրդարանում են «Կովկասի ինստիտուտի» ուսանողները:
«Բերեք ողջունենք ուսանողներին»,-հայտարարեց Ս. Բալասանյանը, ինչը ծիծաղ առաջացրեց: Դրանից հետո ԱԺ փոխխոսնակը նույն տոնով շարունակեց. «Այսօր ուսանողների համաշխարհային օրն է, բերեք շնորհավորենք այդ առիթով նրանց»:
«Բերենք Սամվել, բերենք»,-դահլիճից հնչեց պատասխանը: ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ, նայելով կողքինին, ասաց. «Էս ինչ օրն ենք ընկել»:
Սամվել Բալասանյանի վարած նիստն այնուհետև այնքան միօրինակ էր, որ նույնիսկ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չդիմացավ ու նիստը սկսվելուց 5 րոպե անց լքեց դահլիճը:
Նշենք, որ այսօր գրանցվել էր ընդամենը 69 պատգամավոր, ինչը նախկինում շատ ավելին է եղել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել