
Յագլանդ. «Անհրաժեշտ է կենդանացնել քաղաքական գործընթացը»
Եվրոպայի խորհուրդը հանդես է գալիս ռազմական գործողությունների դադարեցման եւ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների օգտին: Այս մասին hetq.am-ին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
«Ռազմական վերջին գործողությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է կենդանացնել քաղաքական գործընթացը: Կողմերը մեզ չեն դիմել միջամտելու խնդրանքով, այդ իսկ պատճառով մենք հստակ դիրքորոշում ունենք, որ գործընթացը Մինսկի խմբի ձեռքում է»,- ասել է Յագլանդը:
Օկսանա Մուսայելյան
Ստրասբուրգ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել