HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Տղամարդկանց 105+ կգ քաշային կարգում մրցում էին 10 ծանրորդներ Վրաստանից, Չեխիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հունգարիայից, Էստոնիայից, Հայաստանից:

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց բոլոր կիլոգրամները: Նախ` 195 կգ, հետո՝ 200 կգ, և վերջում էլ 205 կգ: Այս ձևում Մինասյանը առաջին տեղը զիջեց միայն վրացի մարզիկին և դարձավ փոքր արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում հայ ծանրորդը հանեց 231 կգ և 237 կգ և միայն 4-րդ տեղում էր: Երկամարտի 442 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter