HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակի Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Նորվեգական Ֆյորդե քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Կանանց 75+ կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացել էր երկու մարզիկով՝ Հռիփսիե Խուրշուդյան և Արփինե Դալալյան:

Այս քաշային կարգում մրցում էին 8 ծանրորդներ Լեհաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանից, Բուլղարիայից, Հունգարիայից:

Պոկում վարժության ժամանակ Հռիփսիմե Խուրշուդյանը բարձրացրեց բոլոր մոտեցումները: Առաջինը՝ 107 կգ, երկրորդը՝ 111 կգ, և երրորդը՝ 113 կգ: Խուրշուդյանին հաջողվեց նվաճել փոքր ոսկե մեդալ:

Հայաստանի մյուս անդամ Արփին Դալալյանը պոկում վարժությունում գլխավերևում բարձրացրեց 88 կգ, հետո 93 կգ, սակայն 96 կգ կշռող ծանրաձողը բարձրացնել չհաջողվեց:

Հրում վարժությունում Խուրշուդյանը նախ բարձրացրեց 133 կգ, այնուհետ 137 և երկամարտի 250 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ինչպես նաև նվաճեց ևս մեկ փոքր ոսկե մեդալ:

Արփինե Դալալյանը բարձրացրեց միայն 120 կգ և երկամարտի արդյունքով 6-րդն էր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter