HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Տիգրան Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Տղամարդկանց 77 կգ քաշային կարգում մասնակցում էին 10 մարզիկներ Ալբանիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Իսպանիայից և Հայաստանից:

Պոկում վարժությունում հայ մարզիկները սկսեցին մոտենալ ծանրաձողին, երբ մյուսներն արդեն ավատել էին ելույթները: Տիգրան Մարտիրոսյանը բարձրացրեց միայն 160 կգ կշռող ծանրաձողը և դարձավ փոքր փոքր արծաթե մեդալակիր: Իսկ Անդրանիկ Կարապետյանը նախ բարձրացրեց 165 կգ, այնուհետ 170 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 174 կգ-ը:

Հրում վարժության ժամանակ Անդրանիկ Կարապետյանը նախ հրեց 192 կգ, հետո` 197 կգ, սակայն չբարձրացրեց 200 կգ: Տիգրան Մարտիրոսյանը հրեց միայն 192 կգ: Նրան չհաջողվեց բարձրացնել 197 կգ: Երկամարտի 367 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը, իսկ Տիգրան Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ երկամարտի 352 կգ արդյունքով:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: 

Մեկնաբանություններ (1)

Arpine
Ինչու՞ սենց ուրախ բաների վիդեոներ չեք դնում,եթե իհարկե ունեք կամ կարող եք տրամադրել,կարծում եմ շատ տեղին և շատ հաճելի կլինի նայել։մենք էլ կտարածենք,թող համացանցը լցվի մեր հաղթանակների տեսահոլովակներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter