
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն երկուշաբթի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի՝ ապրիլի 4-ին կհանդիպեն Վիեննայում, իսկ երեքշաբթի կկայանա Մինսկի խմբի հանդիպումը ամբողջ կազմով՝ քննարկելու համար բռնության դեպքերը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
The @OSCE Co-Chairs will meet in Vienna on Monday and convene the Minsk Group on Tuesday to address violence in Nagorno-#Karabakh. #NKpeace
— James Warlick (@AmbJamesWarlick) April 2, 2016
Միաժամանակ Մինսկի խումբը մամուլի հաղորդագրություն է տարածել, որով ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները «լուրջ մտահոգություն են հայտնում հրադադարի մեծածավալ խախտումների վերաբերյալ»։
«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ափսոսում կյանքերի (այդ թվում՝ քաղաքացիական) անիմաստ կորուստի համար»,- հայտարարել են համանախագահները՝ կողմերին կոչ անելով դադարեցնել կրակն ու ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը կայունացնելու համար։
լուսանկարը՝ Նինա Ստոսինգերի / Flickr
Մեկնաբանել