ՊՆ մամլո խոսնակը կոչ է անում ապատեղեկատվություն չտարածել
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել