
«Մեդիապոլիգոն. Երևան-24» նախագիծը կներկայացնի Երևան քաղաքի շուրջօրյա ռիթմը
Երևանն այս օրերին անցացվում է «Մեդիապոլիգոն. Երևան-24» ծրագիրը: Իննովացիոն կրթական այս ծրագրի շրջանակում 24 ժամ անընդմեջ ծրագրի մասնակից հայ եւ ռուս 80 երիտասարդ լրագրողները ներկայացնելու են Հայաստանի մայրաքաղաքի կյանքը՝ վաղ առավոտից մինչև հաջորդ առավոտ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր վարչությունների, ստորաբաժանումների, ինչպես նաև տարբեր ծառայությունների գործունեությանը ծանոթանալուց զատ, նախագծում ներգրավված լրագրողները կայցելեն նաև հիվանդանոց, ծննդատուն, թանգարան, դպրոց, մանկապարտեզ, մարզական, մշակութային և այլ հաստատություններ:
Արդյունքում Երևանի մասին պատմող, երևանյան առօրյան ներկայացնող նյութերը 24 ժամվա ընթացքում կհրապարակվեն «Ռուսսկիյ ռեպորտյոր» ամսագրի, ինչպես նաև ծրագրի գործընկեր «Արմինֆո» լրատվական գործակալության կայքերում՝ 24.rusrep.ru և arminfo.info հղումներով:
Մոսկովյան «Էքսպերտ» մեդիահոլդինգի՝ «Ռուսսկիյ ռեպորտյոր» ամսագրի կողմից անցկացվող «Մեդիապոլիգոն. Երևան-24» նախագիծը թվով իններորդն է: Մինչ Երևանը, «Մեդիապոլիգոն» կրթական ծրագիրն անցկացվել է Ռուսաստանի Բելգորոդ, Կալինինգրադ, Նովոսիբիրսկ, Կազան, Եկատերինբուրգ, Ուֆա, Պերմ, Չելյաբինսկ և Սամարա քաղաքներում, ինչպես նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Ինչպես տեղեացնում է Երեւանի քաղաքապետարանը, նախագծի շրջանակում Երևան են ժամանել Ռուսաստանի մի շարք հայտնի լրագրողներ, ովքեր, ինչպես նաև Հայաստանի ճանաչված մի շարք մասնագետներ, շուրջ մեկ շաբաթ վարպետաց դասեր կանցկացնեն ուսանողների հետ:
Մեկնաբանել