
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 4,7%-ով աճել է. վիճծառայություն
Այս տարվա հունվար-փետրվարին, 2014 թվականի նույն ամիսների համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 4,7%-ով աճել է: Այս մասին է վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) ամփոփ ցուցանիշների հրապարակումը։
Ընդ որում, ըստ ԱՎԾ-ի, արդյունաբերության և ծառայությունների ոլորտները գրեթե երկնիշ աճ են գրանցել։ Մասնավորապես՝.
Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 194,1 մլրդ դրամ, աճը՝ 9,9%
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 40,7 մլրդ դրամ, աճը՝ 2,5%
Շինարարության ծավալը՝ 20,4 մլրդ դրամ, աճը՝ 2,1%
Ծառայությունների ծավալն (առանց առևտրի)՝ 173,7 մլրդ դրամ, աճը՝ 9,8%
Ըստ վիճակագիրների՝ տարվա առաջին երկու ամսում միայն ներքին առևտրաշրջանառությունն է անկում ապրել. Առևտրի շրջանառությունը ՝ 264,2 մլրդ դրամ, նվազումը՝ 1,8%։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել