HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստամբուլում կրկին պայթյուն է գրանցվել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այսօր պայթյուն է գրանցվել։ Մահապարտը գործի է դրել պայթուցիկը քաղաքի բանուկ առևտրային տարածքներից մեկում՝ խլելով առնվազն չորս մարդու կյանք։ Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով պաշտոնական տեղեկությանը։

Եւս 20 մարդ վիրավորվել է, որոնցից 3-ը ծանր վիճակում են։ Պայթյունը տեղի է ունեցել Իսթիկլալ փողոցում, որը մարդաշատ է լինում հանգստյան օրերին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ անցած կիրակի մեկ այլ պայթյունի զոհ էին գնացել 37 քաղաքացիներ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Քրդական մի խմբավորում ստանձնել էր պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ ահաբեկչությունն արձագանք էր քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունների։ Անկարայում մեկ այլ ահաբեկչություն գրանցվել էր մեկ ամիս առաջ և ուղղված էր զինվորական ավտոշարասյանը, որի հետևանքով սպանվել էին 28 մարդիկ, կային մի քանի տասնյակ վիրավորներ։ Ավելի վաղ՝ 2015թ-ի հոկտեմբերին, քրդական խաղաղ մի հավաքի ժամանակ հնչել էին երկու պայթյուններ, որոնք խլել էին 100-ից ավելի մարդկանց կյանքեր։

լուսանկարը՝ AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter