
Դոնի Ռոստովի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել
Մարտի 19-ին, տեղական ժամանակով ժամը 04.42-ին Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանի տարածքում ինքնաթիռ Բոինգ 737-800 ինքնաթիռը № 981 չվերթն իրականացնելիս կործանվել է:
Ըստ նախնական տվյալների ինքնաթիռում գտնվել է 62 մարդ (55 ուղևոր և անձնակազմի 7 անդամներ): Վթարի հետևանքով ինքնաթիռի բոլոր անադամները զոհվել են:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթապահի օգնականի հետ, ով հայտնել է, որ զոհվածների թվում հայեր չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել